Տիգրան Ուրիխանյանը քննադատեց վարչապետի ծրագիրը (տեսանյութ)

timthumb

Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեցին դաշինքի պատգամավորները:

Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Կառավարության ծրագիրը, վարչապետին ուղղված սուր քննադատական ելույթներով հանդես եկան այդ դաշինքի պատգամավորները, ձեռնպահ չմնաց նաև պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանը, ում բնորոշմամբ՝ ներկայացված ծրագրում մատնանշված չեն լուծման հստակ ուղիներ, որոնք կվերաբերվեն Արցախին ու արցախյան հիմնախնդրին, նա ոլորտ առ ոլորտ անդադարձավ կառավարության ծրագրին և իր դիտողությունները կատարեց.

Տիգրան Ուրիխանյանն իր խոսքում կասկածի տակ դրեց վարչապետի հետագա պաշտոնավարումը. «Բավականին համարձակ էր՝ ներկայացնել ծրագիր մինչև 2022 թվականը՝ հաշվի առնելով կոնյուկտուրալ զարգացումները, միտումները, նկրտումները, և ապագայի զարգացման տարբերակները»:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *