ՏԻՄ ընտրություններ. 23 ձայն, և դու համայնքապետ ես

timthumb

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ՝ հունիսի 10-ին,  ՀՀ 18 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ. նրանցից 12-ում նաեւ համայնքապետ են ընտրել:

ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է համայնքապետի ընտրությունների արդյունքները: Եւ այսպես՝

նախնական արդյունքներով, Կոտայքի մարզի  Գետամեջ համայնքում նախկին գյուղապետը՝  Վարազդատ Մուրադյանը, 2 ձայնի տարբերությամբ վերընտրվել է։

Արարատի մարզում՝ Այգեզարդ համայնքում,  4 հոգի պայաքարել են համայնքապետի աթոռի համար։

Ընտրվել է Ազատ Ավետիսյանը.  նախկին համայնքապետն իր քվեներով 3-րդ տեղում է եղել։

Նույն մարզի Գոռավան համայնքում վերընտրվել է Արսեն Բազիկյանը։

Գեղարքունքի մարզի Վանեվան գյուղում նույնպես վերընտրություն է եղել՝ հաղթել է գործող համայնքապետը։

Իսկ Տորֆավան համայնքում մեկ թեկնածու է եղել՝ Ահարոն Խաչատրյանը: Այստեղ 312 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 122-ը և բոլորը կողմ քվեարկել միակ թեկնածուին:

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում  գյուղապետը պարտվել է՝ զիջելով  մրցակցին՝ Էդգար Ենոքյանին։

Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում նույն պատկերն է՝ գործող գյուղապետը զիջել է  Գևորգ Հովհաննիսյանին։

Իսկ նույն մարզի Դպրեվանք գյուղում 58 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 34-ը. նրանցից 23-ի կողմ քվեն բավարար է եղել, որպեսզի հաղթի Արամայիս Կասաբովը։

Մյուս համայնքում՝ Նոր Արթիկում, Վարդգես Ներսիսյանն  է դարձել համայնքապետ։

Լոռու մարզի Գեղասար համայնքի ղեկավարն է Վարազդատ Գրիգորյանը, Անտառաշենում առաջադրվել է միայն Ռաֆիկ Խառատյանը. նա ստացել է ընտրությանը մասնակցած 73 ընտրողից 61-ի վստահության քվեն։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *