Տուժածներն անտարբերության են մատնված․․․

timthumb (11)

35 համարի երթուղայինի ավտովթարը մեծ աղմուկ բարձրացրեց հայության շրջանում, քանի որ ուղևորներից 10-ը անմեղ իրավիճակում վիրավորվել և հոսպիտալացվել էին։ Ավտոբուսի վարորդը լրագրողների հետ զրույցում պատմել է կատարվածը, և, ըստ նրա պատմածի, դիմացից՝ հանդիպակած գոտում, մեքենա է դուրս եկել և վթարից խուսափելու պատճառով տեղի է ունեցել դեպքը։

Ամեն օր աշխարհի տարբեր վայրերում տեղի են ունենում նման ավտովթարներ, սակայն, մեղավորներին պարզելուց առաջ նախ պետք է լուծել վիրավորների ապաքինման կարևորագույն խնդիրը։ Ինչպես արդեն հայտնի է, երթուղին սպասարկում է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս»  ընկերությունը, հետևաբար, վիրավորների բուժման առաջնահերթ պատասխանատվությունն ընկնում է Երևանի քաղաքապետարանի վրա։ Քաղաքապետարանի աշխատակազմից իրավիճակին անդրադարձել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ով հայտնել է, որ ավտովթարի արդյունքում տուժածների բուժման հարցը պատասխան չունի, և գործը պետք է վճռվի դատարանում, իսկ մինչ այդ իրենք անելիք չունեն։ Առողջապահության նախարարությունը  ևս հստակ պատասխան չի ներկայացրել անմեղ տուժածների անվճար բուժօգնության վերաբերյալ։

Մինչ մեր իշխանությունները փորձում են մեկը մյուսի վրա գցել պատասխանատվությունն, այդ մարդիկ բուժվում են, և, բնականաբար, չեն սպասելու դատարանի վճռին։ Իսկ, եթե բանը հասել է արդարադատությանը, ապա իշխանությունները նման պարագայում  պարտավոր են որոշակի մեխանիզմները մշակել նման իրավիճակում։ Առաջնահերթ  առողջապահության նախարարությունը պետք է զբաղվի իր պարտականությունների իրականացմամբ, իսկ տրամադրվող բուժօգնության ծախսերը մեղավորները հետագայում դատարանի վճռով կվերադարձնեն առողջապահության նախարարությանը, փոխարենը պետությունը կանի այն, ինչը պարտավոր է։

Սոցիալական ապահովագրությունը սին  բառակապակցություն կարող ենք որակել, երբ պետությունը նման անտարբերություն է ցուցաբերում։

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *