Տուլայի հայերը դատապարտում են Ռուբեն Գրիգորյանի կեցվածքը

timthumb (4)

Մենք, Ռուսաստանի հայերի միության Տուլայի  տարածքային բաժանմունքի անդամներս, Ռաֆիկ Գառնիկի Պապյանի գլխավորությամբ վրդովված ենք պարոն Գրիգորյանի կողմից արված արտահայտությունների պատճառով և այդ մարդու խոսքերում արդարություն և ճշմարտացիություն ենք պահանջում: Պետք չէ այդպես հեշտ ու հանգիստ արժեզրկել Ռուսաստանի ողջ տարածքով ՌՀՄ կատարած անշահախնդիր աշխատանքը , պետք չէ այնպիսի բարձրագոչ հայտարարություններ անել մի մարդու հասցեին, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, մի մարդու, ով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի է արժանացել: Արա Արշավիրովիչը յուրահատուկ մարդ է: Մենք լավ ծանոթ չենք պարոն Գրիգորյանի հետ և անձերին անցնել չենք պատրաստվում: Մարդիկ, ովքեր զբաղվում են կարևոր հասարակական գործունեությամբ, շատ լավ հասկանում են, որ կատարված աշխատանքը ոչ միշտ է բավարարում բոլորի պահանջներն ու երևակայությունը: Բայց աշխատանքը չպետք է խառնել որևէ մեկի նկատմամբ ունեցած անձնական հակակրանքի հետ: Այս պահին Ռուբեն Ցոլակովիչը, չբերելով ոչ մի ապացույց, որոնք վերաբերում են Համաշխարհային Հայկական Կոնգրեսի աշխատանքներին, մեղադրում և սևացնում է ՌՀՄ ղեկավարի հեղինակությունը՝ ակնհայտորեն ելնելով բացառապես անձնական նկատառումներից: Շատ հեշտ է համացանցային լսարանին ստիպել հավատալ քեզ, բերելով անհիմն փաստեր և անձնական ենթադրություններ: Արա Արշավիրովիչի կատարած աշխատանքի, ձեռքբերումների և իրական օգնության մասին շատերը գիտեն, բայց շատ քչերին է հայտնի, որ ՌՀՄ նախագահն ակտիվ աշխատանք է տանում և մեծ ներդրում ունի տարածքային մասնաճյուղերի գործունեության մեջ:

Ոչ վաղ անցյալում Տուլայի Երկաթուղայինների մշակույթի տանը տեղի ունեցավ «Ռուսաստանում հայ մշակույթի օրեր» միջոցառումը և դահլիճում հավաքված հյուրերին ջերմորեն ողջունեց ինքը՝ Արա Աբրահամյանը: Համեմատաբար ոչ վաղ անցյալում, Երևանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը Տուլայի շրրջանում բախվել էր բեռնատարի, ինչի հետևանքով բոլոր ուղևորները ծանր վնասվածքներ էին ստացել: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Արա Արշավիրովիչին Տուլայում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Հենց առաջին իսկ հնարավորության ժամանակ նա այցելում է Տուլա, խորհրդակցություն անցկացնում: Արա Աբրահամյանը օպերատիվ կերպով արձագանքում է տարածաշրջանում առաջացող խնդիրներին, նա հասարակական գործում ներդնում է մարդկանց համար ամենաթանկն ու ամենաարժեքավորը՝ ժամանակը: Արա Արշավիրովիչը բազմակողմանի օժանդակություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Հայաստանին: Նա բոլոր միջոցներով փորձում է պահպանել սփյուռքի ազգային ինքնատիպությունը, նպաստում դրա լավացմանը և դա նրա մոտ հրաշալի է ստացվում: Պետք է հիշել, որ ՌՀՄ հաջողության պարտադիր պայմանը 7 միլիոն հայերի գիտակցությունն  է առ այն, որ միացյալ հայ ազգ կարող ենք դառնալ միայն ունենալով փոխգործակցության հստակ և պարզ մեխանիզմներ: Մենք արդարության կողմնակիցն ենք, ազգը պետք է տարբերակի հայրենիքի համար իրապես մտահոգ մարդկանց նրանցից, ովքեր սևացնում են այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ:

 Vesti.am

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *