Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց բիզնես անեն. Սամվել Ալեքսանյան

timthumb (6)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համոզմամբ՝ այն, ինչ հայտարարեց Սերժ Սարգսյանը Դիլիջանում՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, շատ ճիշտ է. «Այն, ինչ ասում է նախագահը՝ ճի՛շտ է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Վերջինս նշեց, որ անում են ամեն ինչ, որպեսզի երկրում աղքատություն չլինի. «Հլը արե՛ք, տեսեք ինչքան մարդ ա աշխատում, ինչքան աշխատատեղ ա ստեղծվում»,-նկատում է Ալեքսանյանը:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ «աշխատատեղեր ստեղծվում են, և լիքը տեղեր կան»:

Դիտարկմանը` աշխատատեղերն ի՞ր բիզնեսի արդյունքում են ստեղծվում, Ալեքսանյանը հերքեց՝ պնդելով, որ դա իր աղջկա բիզնեսն է։

«Որ ուզենաս՝ դու էլ կդնես։ Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց բիզնես անեն», — ասաց Ալեքսանյանը։

Խոսելով երկրում ստեղծված վիճակի մասին՝ Ալեքսանյանն ընդգծեց.

«Ինձ ամեն ինչն էլ անհանգստացնում է, ամեն ինչ անում ենք, որ աշխատատեղ ստեղծենք, մեր ժողովուրդը աշխատի, ապրի, երկրից էլ դուրս չգնա»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *