Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում մարտի 20-ին հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառով հայ վարորդը կալանավորվել է: Այս մասին ասաց «Երևան-Տվեր» երթուղին սպասարկող «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերության տնօրեն Ղուկաս Ղուկասյանը:
Նրա խոսքով` դատարանը դեռևս վճիռ չի կայացրել: «Հնարավոր է, որ հայ վարորդին արդարացնեն: Դեռևս հետաքննություն է ընթանում»,-ասաց նա:
Ղուկասյանը նշեց նաև, որ ընկերությունը հնարավորությունների չափով փոխհատուցել է վթարի հետևանքով վիրավոր քաղաքացիներին: