Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը. Շավարշ Քոչարյան

Երբևէ չի հայտարարվել, թե ՀՀ կառավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Այդ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ քայլեր կատարվել են: Ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացը չի իրականացվում ադրբեջանական կողմի պատճառով»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչու են ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը հանդիպումներ ունենում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, նախարարի տեղակալն ընդգծեց. «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Եվ առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *