Ցոյ Սուն Սիլը Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի գործով դատարան է ներկայացել

default (44)Հարավային Կորեայում խոշոր սկանդալի կենտրոնական դեմքը՝ Ցոյ Սուն Սիլը, որին մեղադրում են նախագահ Փակ Կըն Հեի հետ մտերմությունն անձնական շահերին ծառայեցնելու համար, նախագահի իմփիչմենթի գործով որպես վկա դատարան է ներկայացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցմունք տալիս Ցոյ Սուն Սիլը հայտարարել է, որ Սեուլում երբեք չի եղել նախագահական նստավայրում եւ Փակ Կըն Հեի հետ անձնական մտերմությունը երբեք չի օգտագործել անձնական նպատակներով: Նա, միաժամանակ, խոստովանել է, որ Փակ Կըն Հեից գումար է ստացել հագուստի համար, որը գնել է նրա համար:

 Երկրի Սահմանադրական դատարանն ամռանից պետք է որոշում կայացնի՝ հաստատե՞լ Փակ Կըն Հեի իմփիչմենթը, թե՞ վերականգնել նրա նախագահական լիազորությունները:

Երկրի ղեկավարին իմփիչմենթ են հայտարարել 2016 թվականի դեկտեմբերի 8-ին: Նրան մեղադրում են այն բանում, որ իր մտերիմ ընկերուհուն՝ Ցոյ Սուն Սիլին, ենթադրաբար, թույլ է տվել միջամտել պետական գործերին, կադրային նշանակումների հարցում հետեւել է նրա խորհուրդներին, ելույթների տեքստերը նախապես ուղարկել է նրան՝ կարդալու:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *