Փա՛ստ բերեք, որ ԵԼՔ-ը իշխանական պրոյեկտ է

timthumb (6)

Ազգային ժողոում ԵԼՔ դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԼՔ դաշինքն ունի հստակ պլան, որով էլ պատրաստվում է իշխանափոխություն անել: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչո՞ւ են ցանկանում իշխանափոխություն անել, եթե ապրիլին կայացած խորհդարանական ընտրություններն այս դաշինքը լեգիտիմ որակեց, պատգամավորը պատասխանեց. «Ո՞վ է ասել, որ ապրիլի ընտրությունները լեգիտիմ են եղել: Շատերն ասում են, որ ԵԼՔ-ը իշխանության պրոյեկտն է և նման բաներ, բայց կարո՞ղ են բերել գոնե մեկ փաստ»: 

Դիտարկմանը, որ ԵԼՔ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընտրությունները համարեց լեգիտիմ, ընտրությունների արդյունքներն անօրինական չորակեց նաև ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ երեկ Կենտրոն հեռուսաընկերության Ուրվագիծ հաղրոդաշարի եթերում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ո՞նց կարան ընտրությունները լեգիտիմ լինել, ամբողջ աշխարհն է դա տեսել, ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Իրավիճակից դուրս գալու համար պետք է ելք գտնել և մեր դաշինքը իր ծրագրում ունի իշխանափոխության ելքերը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *