Փաշինյանը՝ Պուտինի հետ անկեղծ հարաբերությունների մասին

timthumb (1)

Միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն անկեղծ են ու առանց մութ անկյունների: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ լրագրողների դիտարկմանը, թե «Ռուսաստանը խանդով է վերաբերում գերտերությունների հետ Հայաստանի հարաբերություններին»:

«Ես այդպիսի տպավորություն, անկեղծ ասած, չեմ ստացել: Մեր երկրի հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ, առանց մութ անկյունների: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձ տեսակետները և վստահ ենք, որ անկեղծ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *