Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան վերադարձի մասին

timthumb (2)

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպման էր եկել խորհրդարանական խմբակցությունների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մի շարք խնդրիների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի դեռ ինքը վարչապետ չի ընտրվել, դեռ վաղ է կառավարության ձևավորման մասին հստակ պլաններ ներկայացնել։

Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև Վանո Սիրադեղյանի մասին։ Հարցին՝  հնարավո՞ր է երաշխիքներ ստեղծի, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան, պատգամավորը պատասխանեց․ «Ես ասում եմ, որ չեմ կարող կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրները քննարկել։ Բայց ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելուց հետո երկրում ամբողջական օրինականություն կհաստատվի»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *