Փաշինյանը խոսել է ԵԼՔ-ի ծրագրած երթի մասին

timthumb (4)

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերջին օրերին նկատվող թանկացումներին նվիրված երթի հաջողությունը պայմանավորում է դրան քաղաքացիների մասնակցության մակարդակով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես կարող է երթը նպաստել ապրանքների գների իջեցմանը: «Շատ հաճախ է հարց հնչեցվում, թե ինչո՞վ է երթը նպաստելու գների իջեցմանը: Հիմա արդեն արձանագրված փաստ է, որ հունվարի 1-ին հաջորդած թանկացումները հետևանք են Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, և թանկացումների հետագա ծավալում կանխելու տարբերակը հարկային օրենսդրության մեջ փոփոխություն իրականացնելն է և հարկերը նախկին մակարդակի վրա բերելը: Իսկ դա անելու համար հարկավոր է փոփոխություններ իրականացնել Հարկային օրենսգրքում»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենք կարող էին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն շեշտեց, որ այդ տարբերակն արդյունավետ չեն համարել: «Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու միակ ճանապարհը համարում ենք հանրային ճնշումը, և մենք հանրությանը հրավիրում ենք այդ ճնշումը իրականացնելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում առանձին ապրանքեատեսակների գների բարձրացմանն արդեն արձագանքել են պետական մարմինները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է խորը ուսումնասիրություններ անցկացնել և գնաճը մեղմելու առաջարկներ ներկայացնել: ՀՀ Նախագահի առաջարկով և Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ է հրավիրել խորհրդարանը: Լսումները կկայանան հունվարի 23-ին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *