Փաշինյանին միակ դեմ քվեարկողը Սամվել Ալեքսանյանն է եղել

timthumb

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

«Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ էր 1-ը, ձեռնպահ՝ 11-ը:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը, բայց, ամեն դեպքում, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել էր ԴԵՄ քվեարկել և, փաստորեն, եղել է այն միակ պատգամավորը, ով քվեարկել է այնպես, ինչպես ինքն է ուզել:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *