Փաշինյանի ավանսը ուժի մե՞ջ է

timthumb (4)

Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Ըստ նրա՝ Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Միջազգային փորձում առկա են օրինակներ, որոնք վկայում են իրավունքի գերակայության համար դրա վտանգավոր հետևանքների մասին, այդ թվում՝ իրավունքների պաշտպանության երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Կոնգոյում եւ Բուրունդիում, որտեղ տեղի է ունեցել ցեղասպանություն, ստեղծվեցին անցումային արդարադատության մարմիններ, որոնք ավելի վատթարացրին իրավիճակը:Միևնույն ժամանակ առկա է նաև հաջողված փորձ՝ երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան հենց անցումային արդարադատության շնորհիվ լուծեց իր առջև ծառացած խնդիրները։
Եթե խոսենք ռիսկերի մասին, ապա դրանք առկա են, եթե անցումային արդարադատության աշխատանքի ընթացքում նրանց և մշտական մարմինների միջև հավասարակշռություն չի ստեղծվում։ Այդ հավասարակշռությունը բավականին նուրբ է, և պետք է շատ զգույշ լինել, որպեսզի անցումային կառույցները չմիջամտեն մշտականի աշխատանքին։ Օրինակ` անհրաժեշտ փաստեր հավաքագրելու և դրանք դատախազներին կամ քննիչներին փոխանցելու նպատակով «ճշմարտության հանձնաժողով» ստեղծելու դեպքում։
 
Սա առաջին իրավական գնահատականն է վարչապետի նախաձեռնությանը և ընդ որում՝ բացասական: Ուշագրավ է, որ այդ գնահատականի հեղինակը դեռևս նախկին իշխանության օրոք ՄԻՊ պաշտոնը ստանձնած Արման Թաթոսյանն է, ով իր պաշտոնը ստնաձնել է դեռևս Սերժ Սարգսյանի օրոք և բազմաթիվ անգամ սուր քննադատության արժանացել իրավական հարթությունում գտնվող բազմաթիվ հարցերում իշխանությունների կողմը բռնելու համար: Հետաքրքիր է, որ Թաթոյանի թեկնածության հաստատմանը 2016-ին ԱԺ-ում կողմ է քվեարկել նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ հայտարարեց, թե այդ քայլը պետք է դիտարկել իբրև ավանսով վստահության քվե՝ Թաթոյանին: Եվ հիմա հարց է առաջանում՝ այդ քվեն դեռ ուժի մե՞ջ է, կամ ուժի մեջ կմնա՞ Թաթոյանի վերջին հայտարարություններից հետո, որոնցում նա փաստացի առաջին հարվածն է հասցնում՝ նախկին համակարգի դեմ պայքարելու Փաշինյանի այս նախաձեռնությանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *