Փաշինյանի հերթական վրիպումը

timthumb (3)

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը: Խոսելով Ադրբեջանում գերևարված Հայաստանի քաղաքացիներին փոխանակելու մասին, նա ասաց, որ չի կարելի նրանց դիմաց ազատ արձակել երկու ռամիլ սաֆարովի: Խոսքը 2014թ. Արցախում վնասազերծված ադրբեջանցի երկու դիվերսանտների մասին է, որոնցից մեկին Արցախի Հանրապետության դատարանը դապարտել է ցմահ, մյուսին՝ 22 տարվա բանտարգելության:

Փաշինյանը ճիշտ կաներ, եթե ասեր, որ այդ դապարտյալներին ներում շնորհելու կամ Ադրբեջանում պահող հայ գերիների հետ նրանց փոխանակման հարցը Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս է, Բաքուն պետք է փորձի համաձայնության գալ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Դրա փոխարեն Փաշինյանն իր վրա վերցրեց ադրբեջանցի դիվերսանտների հետագա ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը և առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակի պնդել, որ իր քաղաքացիները «Հայաստանի պատանդն են»: Հերթական վրիպումն էր»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *