Փաշինյանն ազատվում է սկանդալային կադրերից

timthumb (3)

ՀՀ կառավարության գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին վերջինս գրել է նաև ֆեյսբուքյան իր էջում: 

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց Աճեմյանից մանրամասներ իմանալ իր այդ քայլի մասին, սակայն վերջինս չմեկնաբանեց, ասելով. «Երեկոյան լայվ եմ անելու, կտեսնեք»:

Հարկ է նկատել, որ Աճեմյանի անունը չկա նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակում:

Նկատենք նաև, որ Գևորգ Աճեմյանը վերջերս հայտնվել էր միանգամից երկու սկանդալների կիզակետում: Առաջինի դեպքում բացահայտ հայտարարել էր «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ լինելու մասին, երկրորդ սկանդալը, որը Աճեմյանի՝ աշխատանքից ազատման պատճառ հանդիսացավ, վերաբերում էր պաշտոնեական դիրքի չարաշահմանը:

«Աշտարակ կաթ» ապրանքային նշանի շուրջ ծագած վեճի քննարկումը պատճառ է դարձել, որպեսզի վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն իր դիմումի համաձայն ազատվի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ Գևորգ Աճեմյանն իր մոտ էր կանչել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է  ազատվել այս ընթացքում հանրային ռեզոնանս առաջացրած պատմությունների մեջ հայտնված թիմակիցներից: 

Արմինե Միքայելյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *