Փաստաթղթերը չեն կանխում պատերազմները

timthumb (7)

ԱԺ խորհրդարանական պատվիրակությունն օրերս վերադարձել է ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովից: Հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունն արձանագրել է մի շարք հաջողություններ և ընդունվել են արձանագրություններ, որոնք ունեն հայանպաստ ձևակերպումներ. «Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, պատվիրակություններով՝ որակական աճ է ապրում,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան ներկայացուցիչը,- մեր պատվիրակությունը ներկայացված է ԱԺ չորս հանձնաժողովների անդամների կազմով, քանի որ եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են կազմում, ուստի՝ Հայաստանի շահերն առաջ մղելու համար եվրոպական կառույցներում մեր աշխատանքը շատ կարևոր է»:

Դիտարկմանը՝ տարբեր միջազգային կազմակերպություններից վերադարձող հայկական պատվիրակությունները սովորաբար հպարտանում են ադրբեջանական լոբբիին դիմագրավելու իրենց հմտություններով՝ Աշոտյանը պատասխանեց. «Կիևում հենց այդպիսի իրավիճակ էլ ստեղծվել էր: Ադրբեջանական լոբբին էր պայքարում մեր փաստարկների դեմ»,-ասաց Աշոտյանը՝ տարբերակելով նաև իրականացվող լոբբիստական աշխատանքի տեսակները. «Խնդիրն  այստեղ լոբբիզմի տեսակների մեջ է և հարց է առաջանում՝ այդ լոբբին կոռուպցիոն գործա՞րք է պարունակում իր մեջ, թե՞ ոչ, և սովորաբար ադրբեջանական լոբբին հենց հիմնված է կոռուպցիոն գործարքների վրա»:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշում է նաև, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է խաղաղության պլատֆորմի ձևավորման համար, ինչն, իհարկե, հայկական պատվիրակության դիմադրությանն է արժանացել՝ ելնելով դրա իմիտացիոն և կոռուպցիոն բնույթից:

«Սա հակահայկան հերթական  նախաձեռնություն է, և  խնդրում եմ դրան ուշադրություն դարձնել: Այդ բանաձը մենք կարողացանք չեզոքացնել և կարևոր է նույնը անել հետագայում, նման բանաձևերի սաղմնային վիճակում: Պետք է նշեմ, սակայն, որ փաստաթղթերը չեն կանխում պատերազմները, դրանք ընդամենը ստեղծում են քաղաքական կապիտալ, որ հետո պատժեն մեղավորներին: Ադրբեջանը շարունակում է կրակել, և մենք շարունակում ենք ունենալ զոհեր, բայց սա չի նշանակում, որ խորհրդարանական ձևաչափով ընդունված փաստաթղթերը կարևոր չեն»,-ընդգծեց նա:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *