Փաստ, որն ուղղակի ողբալի է…

timthumb (11)

Հաճախ, երբ խոսք է գնում արտագաղթի ծավալների մասին, քչերն են իրականում պատկերացնում, թե ինչպիսի ողբալի իրավիճակ է տիրում այս առումով Հայաստանում: Միգուցե այդ հանգամանքը պայմանավորված է մեծապես նրանով, որ շատերն ուղղակի մայրաքաղաքի բնակիչներ են ու չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում դատարկվող երկիր, բայց բավական է գնալ մարզեր, որպեսզի պարզ դառնա՝ Հայաստանը եզրագծին է:

 

Մամուլում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատան հետ կապված պատմությունը. Հաստատությունը, որ ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պայմանավորված իրավիճակով՝ աշխատակիցներն արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 000 դրամ աշխատավարձ, իսկ բուժհաստատության ղեկավարությունն էլ աշխատակիցներին ասել է, թե ֆինանսական անբարեհույս իրավիճակը պայմանավորված է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ. պարտքը կազմում է 10-15 մլն դրամ:

 

Թե ինչի մասին է այս ամենը վկայում, անկասկած, կարիք չկա մանրամասնելու: Փաստացի՝ մարզերում մարդ չի մնացել, իսկ որպեսզի ինչ-որ կերպ հույս ծագի, թե Հայստանի բնակչությունը մի քանի տասնամյակ անց գոնե կշարունակի մնալ միևնույն մակարդակին, առնվազը պետք է ամեն հայ ընտանիք 4 զավակ ունենա, ինչն այսօրվա պայմաններում ուղղակի ֆանտաստիկ է թվում:

 

Իհարկե, Մարալիկի ծննդատան հետ տեղի ունեցողն ամենևին էլ եզակի չէ, սակայն սա, թերևս, ամենացայտուն ապացույցն է այն բանի, թե իրականում ինչպիսի դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ է կանգնած Հայաստանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *