«Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցուցակում 746-րդն է

timthumb (4)

ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողներին:

Հետաքրքրական է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն 2016թ-ի ընթացքում վճարած հարկերով զբաղեցրել է 521-րդ հորիզոնականը՝ շուրջ 215 013, 2 դրամով, իսկ արդեն 2017-ին այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում հետընթաց է ապրել՝ զբաղեցրելով 746-րդ տեղը՝ 163, 453. 9 դրամով:

Նշենք, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն իրականացնում է Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում Երևան քաղաքի փողոցները զինում է տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և համապատասխան գծանշումներով:

Նկատենք, որ ընկերության՝ 2017 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 163, 453. 9 հազար դրամ, որից հարկային մարմինների կողմից հավաքագրված գումարը կազմում է163, 453. 9 դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքագրված` X, ուղղակի հարկեր (այդ թվում՝ շահութահարկ, եկամտային հարկ)՝ 109, 440. 0, անուղղակի հարկեր (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)՝ 49, 440. 0, հաստատագրված վճարներ (այդ թվում՝ մաքսային սահմանին վճարված)՝ X, այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ՝ 4, 573. 9 դրամ:

Փաստորեն 2017 թ.-ին այս ընկերության եկամուտներն ու վճարած հարկերը նվազել են և ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը նախորդ տարվա համեմատ: 

Նկատենք, որ 2017թ.-ի ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի չափով 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է առաջատարի դիրքը չզիջող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որին առաջին տասնյակում հաջորդում են հետևյալ ընկերությունները՝ «Գրանդ Տոբակո», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ալեքս հոլդինգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Սիթիէս օիլ քորփորեշն», «Ֆլեշ», «Ջեյ թի այ Արմենիա», «Ֆիլիպ մորիս Արմենիա»:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *