ՓՄՁ-ներին նոր սերնդի ՀԴՄ-ներ կտրամադրվեն (տեսանյութ)

timthumb

Կառավարության որոշմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսվարողներին ապահովելու նպատակով գումար կհատկացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին: Դա կապահովի տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը: ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար:

 

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե քանի ՀԴՄ է անհրաժեշտ ամբողջ դաշտը փակելու համար: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է 25 հազար ՀԴՄ, որի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *