Փոխանցիր մայրիկին, որ նրան շատ եմ սիրում. հայ կնոջ 12-ամյա դստեր վերջին հեռախոսազանգը (տեսանյութ, լուսանկար)

134143

Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված սարսափելի հրդեհի հետևանքով մահացել է 12-ամյա Վիկա Պոչանկինան, ում մայրն ազգությամբ հայ է: Հրդեհի ժամանակ երեխան հասցրել է զանգել իր մորաքրոջը՝ Եվգենյա Հովհաննիսյանին:

«Նա ասաց, որ ամեն ինչ այրվում է, կինոթատրոնի դռները փակ են: «Ես չեմ կարողանում դուրս գալ, չեմ կարողանում շնչել: Ես նրան ասում եմ. «Վիկա, հանիր բոլորը, հագուստիդ տակից շնչիր», իսկ նա ասում է «Փոխանցիր մայրիկին, որ ես շատ եմ նրան սիրում: Բոլորին փոխանցիր, որ ես նրանց սիրում եմ»,- պատմել է կինը՝ նշելով, որ դրանից հետո զանգն անջատվել է:

Լուսանկարի ներքևի ձախ անկյունում ընտանիքն է. հրդեհի խուճապի ժամանակ ծխացող սրահում կորցրել են իրար, 3 երեխաներն ու նրանց մայրը ողջ-ողջ այրվել են:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *