«Փոխհրաձգությունը» շարունակվում է. ի՞նչ է կատարվում Մարտունու թիվ 2 դպրոցում

timthumb (4)

Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանի և  ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիլիա Գրիգորյանի փոխհրաձգությունը շարունակվում է։ Բանն այն է, որ վերջինս հանդես է եկել բաց նամակով, ըստ իրեն՝ դպրոցում իրականացվող անարդարությունների վերաբերյալ, ինչին պատասխան՝ բաց նամակ է հրապարակել  նաև տնօրենի պաշտոնակատարը՝ անդրադառնալով և պատասխանելով ուսուցչուհու դիտարկումներին։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տնօրենի ընտրության ժամանակ 8 հոգանոց կառավարման խորհրդից ներկա է եղել 7-ը, որից 5-ը դեմ է քվեարկել Լիլիա Գրիգորյանի նշանակմանը, իսկ տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները շարունակել է կատարել Աստղիկ Գևորգյանը։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանը նշեց, որ ուսուցչուհու կողմից իր հասցեին հնչող մեղադրանքները զրպարտություն են, իսկ պատճառը զուտ աթոռին նստելու ցանկությունն է․ «Տնօրենի թեկնածուի կողմից այնպիսի մեղադրանքներ են հնչում, որոնցից ոչ  մեկը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրը նրանում է, որ դեռևս տարիներ առաջ ձևավորված կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել իր թեկնածությանը և ինչ-որ կապ է տեսնում իմ և նրանց միչև այն դեպքում, երբ կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ ես դպրոցում աշխատելիս չեմ էլ եղել։ Չեմ հասկանում, թե ինչումն է խնդիրը, հատկապես այն դեպքում, երբ ես հավաստագիր չունեմ ու տնօրեն դառնալու հավակնություններ էլ չունեմ։ Ինձ համար անգամ անկանկալ է եղել իմ նշանակումը։

Տիկին Գրիգորյանի կռիվն այն է, որ ինքն ունի հավաստագիր՝ ինչո՞ւ իրեն չեն նշանակում տնօրենի պաշտոնակատար։ Թող դիմեր, միգուցե ինքը չի՞ դիմել մարզպետարան։ Ես ներառական կրթության ոլորտում իմ կատարած աշխատանքի համար, որ մեր դպրոցը ներառական կրթության առումով կայացածներից մեկն է, դիմել և նշանակվել եմ։ Ի՞նչ կապ ունի, որ իմ հայրը տարիներ շարունակ զբաղեցրել է այդ պաշտոնը, բայց նրանից հետո այլ տնօրեն է նշանակվել, որի մահից հետո նոր ինձ են նշանակել»,- ասաց Գևորգյանը։

Մեզ հետ զրույցում ուսուցչուհի Լիլիա Գրիգորյանն էլ նշեց, որ Աստղիկ Գալստյանը շրջանցում է իրավական հիմքեր պարունակող պատասխանները․ «Դպրոցի կառավարման խորհրդի կազմման կարգը խախտված է։ Աստղիկ Գևորգյանը շրջանցում է հարցերը, որ խորհուրդը ձևավորված է բարեկամական կապերով։ Աթոռը օգտագործելով պետք է չէ, որ ցույց տա իր սուբյեկտիվ կարծիքը իմ նկատմամբ, քանի որ ինքը ինձ չգիտի թե՛ որպես մանկավարժ, թե՛ որպես մարդ։

Ասում են, թե ես երեխաներին ասել եմ՝ երբ դառնամ տնօրեն՝ միասնական քննությանը խնդիր չեն ունենա։ Դա անհեթեթություն է, որը իմ հեղինակությանն է կպչում, այն դպքում, երբ պատասխանատու է դպրոցի բարոյահոգեբանական վիճակի համար»,- ասաց Գրիգորյանը։

Դպրոցի ծնողներից մեզ ահազանգում են, թե Լիլիա Գրիգորյանը ստորագրահավաք է իրականացնում տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գևորգյանի դեմ․ «Մեզ պարտադրում է՝ ստորագրենք ի աջակցություն իրեն տնօրեն նշանակելուն։ Ծնողներից շատերը ստիպված ստորագրում են, որովհետև վաղը կարող է իրենց երեխաներին վատ վերաբերվեն»,- ասում է ծնողներից մեկը։

Ահազանգած ծնողներից մեկն էլ ասաց՝ եթե Լիլիա Գրիգորյանը դառնա տնօրեն՝ իրենց երեխաներին կհանեն դպրոցից․ «Մենք կասկածի տակ ենք դնում նրա բարոյականությունը, այնպիսի կյանք է ունեցել, որ չենք ցանկանում մեր երեխաներին տնօրինի։ Մի կերպ հանդուրժում ենք նրա՝ ուսուցչուհի լինելու հանգամանքը։ Իր մասին բոլորը գիտեն Մարտունիում ու տեսանյութեր կան դրանք ապացուցող, հարկ եղած դեպքում կհրապարակենք դրանք, որպեսզի բոլորին պարզ լինի, թե որքանով է վտանգավոր նա մեր երեխաների դաստիարակության համար։ 

Դպրոցում նաև հաշմանդամություն ունեցող երեխեք են սովորում։ Ինքն անգամ այսպիսի արտահայտություն է արել՝ ես այդ հիվանդ երեխեքին դպրոցից կհանեմ. հիվանդ երեխան առողջ երեխեքի հետ չպիտի սովորի»,- պատմում է Մարտունու բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *