Փորձել են բռնաբարել 24-ամյա հղի կնոջը

timthumb (13)

Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դեկտեմբերի 24-ին, ժամը 6:20-ի սահմաններում Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ 24-ամյա հղի կնոջ տուն ներխուժած անձնավորությունը նախ ծեծել է նրան, ապա փորձել է բռնաբարել»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ այդ պահին տուն է վերադարձել կնոջ ամուսինը, ով կանխել է տուն ներխուժած տղամարդու գործողությունները:

Նշենք, որ 28 շաբաթական հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *