Փորձում են կործանել միակ հեթանոսական տաճարը

timthumb

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում պատրասվում են հյուրանոցային համալիր կառուցել, ինչն էլ հարուցել է գառնեցիների և Հայաստանում ապրող հազարավոր հեթանոսների դժգոհությունը:

Թե ինչո՞ւ են սրճարանից հետո մեկ էլ խոսում հյուրանոց կառուցելու մասին, ի՞նչ տեսակետ ունի սրա վերաբերյալ Գառնի համայնքի ղեկավարը,ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանից:

«Ես շատ ուրախ կլինեմ, որ ներդրող հայտնվի և հյուրանոց կառուցի: Շատ լավ կլինի: Բա մենք Գառնի այցելող հազարավոր զբոսաշրջիկներին որտե՞ղ տեղավորենք: Շատ լավ կլինի, որ հյուրանոց կառուցվի. համայնքն էլ դրանից կօգտվի»,-ասաց Սահակյանը՝ նշելով սակայն, որ մամուլի որևէ հրապարակման ծանոթ չէ և չգիտի՝ ինչ հյուրանոցի մասին է խոսքը:

Համայնքի ղեկավարի տեսակետը չեն կիսում, սակայն, հեթանոս Վահե Լոռենցը և գուսան Հայկազունը:

Գուսանի խոսքով՝ զբոսաշրջիկներին Գառնիում պահելու համար այնտեղ կան այլ հյուրանոցներ և բոլորովին կարիք չկա հյուրանոց կառուցել տաճարի մոտակայքում. «Ես մի քանի տարի առաջ, որպես հանրային խորհրդի անդամ, մասնակցել եմ քննարկումների և պայքարել եմ այդ տարածքում սրճարան կառուցելու դեմ: Բայց ամեն անգամ նախարար է փոխվում, ամեն նոր նախարարի աչքի փուշն է դառնում Գառնին: Գառնու տաճարը միակ հեթանոսական տաճարն է, որտեղ մենք ամեն տարի իրականացնում ենք միջոցառումներ: Դա միակ բանն է, որը կարողացել ենք բախտի բերմամբ փրկել, հիմա փորձում են կործանել այն:

Վահե Լոռենցի կարծիքով էլ՝ Ավստրալիայից, Արգենտինայից կամ Ռուսաստանից  Հայաստան չեն գալիս հյուրանոցի համար, գալիս են տաճարով և նրա շրջակայքով հիանալու և այս առումով՝ սխալ է այդ տարածքում:

Լոռենցի խոսքով՝ Գառնի համայքնի ղեկավարի ֆունկցիաների մեջ չի մտնում Տաճարի տարածքում հյուրանոց կառուցելու հարցը. Ես սպասում եմ, որ Մշակույթի նախարարությունը,  զբոսաշրջության պետական կոմիտեն հայտնեն իրենց պաշտոնական տեսակետը: Հիմա հարց է առաջանում՝  արդյո՞ք  Մշակույթի նախարարությունում կա համապատասպան մասնագետ, ով ուսումնասիրում է հայոց հին մշակույթը: Վստահ եմ, որ չկա:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *