Քաղաքական «բեսպրեդել»

timthumb

Այսօր կայացած Ազգային ժողովի նիստում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները մի պահ մոռացան առանց այդ էլ ծանրաբեռնված օրակարգը։ Հակադիր բևեռները դեռևս չեն կարողանում պարզել իրենց կեցվածքը խորհրդարանում։

Հրայր Թովմասյանը ժողովրդավարության դասընթաց էր անցկացնում ԵԼՔ դաշինքի պատգամավորների համար՝ անդրադառնալով քաղաքական մեծամասնության և փոքրամասնության նշանակությանը։ Նախարարը փորձեց ԵլՔ-ի պատգամավորներին պարտադրել իր այն համոզմունքը, որ քաղաքական փոքրամասնության՝ տվյալ պարագայում՝ ԵԼՔ-ի կարծիքը ոչ մի նշանակություն չունի, և որոշումներն ընդունում է մեծամասնությունը՝ տվյալ պարագայում՝ իրենք։ Մի խոսքով՝ ըստ Հրայր Թովմասյանի՝ ընդդիմադիրների ներկայությունը ԱԺ-ում սիմվոլիկ բնույթ է կրում և նրանք անզոր են որևէ դերակատրաթյուն ունենալ օրենքների ընդունման գործում։ Հատկանշական էր նաև Հրայր Թովմասյանի հայտարարությունն առ այն, որ խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը մեկ թիմ են և բնական է, որ պետք է կառավարության առաջարկած ցանկացած նախագիծ ընդունվի։

Այս իրականության հետ նոր չէ, որ մեր ընդդիմադիրներն ու հանրությունը պետք է հաշտված լինեն, սակայն բացահայտ կերպով Ազգային ժողովի ամբիոնից նման կերպ ոտնատակ տալ խորհրդարանի հեղինակությունն ու երբեմնի «բարի» համբավը, գոնե Հրայր Թովմասյանի նման կիրթ մարդու կողմից՝ անսպասելի էր։ Ինչևէ, իշխանությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով ցույց տվեցին իրենց թիմային շահի գերադասությունը գործադիր և օրենսդիր մարմինների գործառույթների նկատմամբ, ինչպես նաև բեսպրեդելը՝ ընդդիմադիրների նկատմամբ։

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *