Քաղաքական նոր սերունդը քարտ-բլանշ ստացավ

timthumb (4)

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան կանցնեն թավշյա հեղափոխության գրեթե բոլոր երիտասարդ լիդերները, որոնք այս ընտրություններին տպավորիչ արդյունքներ գրանցեցին՝ ստվերում թողնելով նույնիսկ ավագ սերնդի փորձառու գործիչներին՝ այսպես կոչված՝ «հին գելերին»: 
Արտահերթին մասնակցող երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից ամենաշատ քվեները հավաքել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ շուրջ 25 550 ձայն: Իշխող քաղաքական թիմի պատգամավոր թեկնածուներից Ալեն Սիմոնյանը, հավաքել է ՝ 21 812 ձայն:  Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը Տավուշի մարզում ամենաշատ ձայնն է ստացել՝ 17155, Լենա Նազարյանը՝ շուրջ 11300 ձայն, իսկ ահա վարչապետ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, 3-րդ ընտրատարածքում հավաքել է շուրջ 8920 քվե:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավաքել է շուրջ 14314 քվե: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև կոորդինացնում էր իշխող ուժի նախընտրական շտաբի աշխատանքները, հավաքել է շուրջ 14885  ձայն: Քվեների բավական մեծ պաշար է ստացել նաև կրթության և գիտության երիտասարդ նախարար Արայիկ Հարությունյանը, նա հավաքել է 13 810 ձայն: Նախարարներից մյուսի՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի արդյունքները նույնպես կարելի է դրական համարել՝ 6257 ձայն, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ստացել է 5087 քվե, կառավարության աշխատակազմի երիտասարդ ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ 5597 ձայն:
Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործադիրում և խորհրդարանում հեղափոխական թիմի երիտասարդ գործիչների աշխատանքը հասարակությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատել, քաղաքական դաշտում վստահության քվե և քարտ-բլանշ տալով նոր սերնդին:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *