Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը

timthumb (2)

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կեսդարյա պատմություն ունեցող համաբուժարանն այսօր սպասարկում է շուրջ 50 հազար բնակչի: Միջոցառման ժամանակ հյուրերին է ներկայացվել բժշկական կենտրոնի ստեղծման ու 50-ամյա գործունեության պատմությունը, որը յուրօրինակ հաշվետվություն էր կենտրոնի հաջողությունների ու ձեռքբերումների մասին:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 50-ամյակի առթիվ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, անձնուրաց աշխատանքի և անբասիր գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել բժշկական կենտրոնի տնօրեն Արմինե Հարությունյանին: Համաբուժարանի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տնօրենի ուղեկցությամբ նաև շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Պատասխանատուները նշել են, որ իրականացված հիմնանորոգման աշխատանքներն ու քաղաքապետարանի կողմից տրամադրված նոր բուժսարքավորումներն էապես բարելավել են ինչպես աշխատանքային պայմանները, բարձրացրել մատուցվող բուժծառայությունների որակը, ինչի շնորհիվ զգալիորեն ավելացել է նաև համաբուժարանից օգտվող բնակիչների թիվը:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցել է նաև աշխատակիցների հետ: Օգտվելով առիթից՝ վերջիններն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն էլ վստահեցրել է, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *