Քաղաքացին չի ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, քանի որ չի վստահում ընդդիմությանը. Արման Վարդանյան (տեսանյութ)

fbf8653def2fa808cae5766bd9aba692

«Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի կարծիքով՝ քաղաքացիներն այսօր իրենց դժգոհությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության չեն արտահայտում, որովհետև վստահություն չունեն այդ օրակարգով պայքարող քաղաքական ուժերի նկատմամբ. «Գնալով այդ վստահության քվեն իջնում է։ Այն, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է լինելու, և հասարակության մի ստվար զանգված դրան դեմ է՝ փաստ է։ Բոլորն ուզում են փոփոխություն, իսկ Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ փոփոխություն չի եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Վարդանյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այժմ փորձում է ինչ-որ բան անել և, ըստ նրա՝ ցավալի կլինի, եթե քիչ մարդ հավաքվի. «Սրան կա երկու ավարտ․եթե քիչ մարդ հավաքվեց՝ ձեռնտու կլինի իշխանություններին, կասեն՝ քիչ մարդ էր Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ։ Որևիցե ճնշում ու ազդակ Սերժ Սարգսյանի վրա ազդել չի կարող։ Մյուս կողմից՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի շատ մարդ հավաքել՝ դա դրական կլինի այն առումով, որ ժողովուրդը որոշակի հավատ կունենա։ Եթե տակտիկական հարցերում հաջողություն գրանցվի՝ դա միայն դրական կլինի»,- ասաց Վարդանյանը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ մինչև 2022 թվականը ընդդիմադիր լուրջ բևեռ կձևավորվի։

Ինչ վերաբերում է խորհրդարանում սպասվող քվեարկությանը, Արման Վարդանյանը նշեց. «Եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի՝ կնշանակի, որ պետք է մաս կազմի գործող իշխանությանը։ Այնտեղ մեկ մարդ է որոշում, այսօր Գագիկ Ծառուկյանը մի թիմ է ստեղծել, որ ամբողջությամբ ինքն է ղեկավարում։ Նա որևիցե խնդիր չունի լավահատույց լինել, գրեթե բոլորին ինքն է դարձրել պատգամավոր։ Եթե այլ քաղաքական ուժի դեպքում թիմը ակնկալելով նախարարական պորտֆել կարող է ինչ-ոչ բան համոզել, այս դեպքում նման բան չկա։ Իսկ նման ստրատեգիական հարցում քվեարկությունն ազատ թողելը՝ իրատեսական չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *