Քաջեր միշտ էլ կան, զե՛նք է հարկավոր քաջերի ձեռքին…(տեսանյութ)

timthumb (5)

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին լավագույն տղաները: Այսօր՝ ցավալի իրադարձությունից մեկ տարի անց, Եռաբլուր զինվորական պանթեոնում մարդկանց հոսքը չէր դադարում:

 

Նրանք ծաղիկներ էին դնում զոհված հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին: Եռաբլուրում էին նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ՀԱԿ պատգամավորության թեկնածուները, ազատամրտիկներ, զոհվածների հարազատները, ծնողները և այլք:

Հերոսների հիշատակին սուրբ պատարագ մատուցվեց:

 

Մեկ տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

 

Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոց: Հակառակորդի ագրեսիայի արդյունքում մարտերի ժամանակ զոհվեցին տասնյակ հայորդիներ, որոնց սխրանքն անմահ է, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին հողը, խրամատը, ովքեր գերադասեցին զոհվել, քան հայրենիքի մի թիզ հողը հանձնել թշնամուն:

 

Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *