«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են

timthumb (6)

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ են տարածել  և նշում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում:

Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ տեղյակ են այնտեղ կատարվող աշխատանքների մասին:

«Մենք տեղյակ են և գիտենք՝ ովքեր են այնտեղ աշխատանք կատարում: Համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում: Բացի այդ, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ տարածքում բնական էկոհամակարգը վնասվի կամ հուշարձանը տեսքը կորցնի: Իսկ տաղավարները ընդամենը նախատեսված են զբոսաշրջիկների համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` ծրագրից տեղյակ են պետական մարմինները, իսկ ֆինանսավորել է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը: «Լուսանկարները սխալ տպավորություն են ստեղծում: Մենք ավելի ուշ նկարելու ենք ընդհանուր տարածքը ու հրապարակելու ենք, որ քաղաքացիները տեսնեն` իրականում ինչ է արվել»,- նշեց Մարտիրոսյանը:

ՀՀ ԲՆ աշխատակազմի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նախարարությունը այդ հարցով ահազանգ ստացել է և տեղեկացրել ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

«Ներկայումս տեսուչները տեղում ստուգումներ են իրականացնում: Հնարավոր է, որ դա համայնքային տարածք կամ բուֆերային գոտի լինի, այդ ամենը պետք է տեսչական մարմինը ստուգի: Ստուգումից հետո արդեն խնդիրն ավելի պարզ կլինի ,- ասաց Վարդանյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *