Քեմերոնը հրաժարական է տվել

քեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին, գրում է The Telegraph-ը:

Նա նշել է, որ նոր վարչապետն անհրաժեշտ կլինի արդեն հոկտեմբերին:

Քեմերոնի խոսքով՝  բրիտանացի ժողովրդի կամքը պետք է հարգվի:

«Բրիտանացիները կողմ են քվեարկել ԵՄ-ից երկրի դուրս գալուն, իրենց կամքը պետք է հարգվի», — մեկնաբանել է հանրաքվեի արդյունքները Քեմերոնը:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակելու է աշխատել երեք ամսվա ընթացքում, որից հետո նոր առաջնորդներ անհրաժեշտ կլինեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *