Քիմ Քարդաշյանի հետ ասոցացվելու ձեր ցանկությամբ շատ վտանգավոր տեղ եք մտնում. Գրիգոր Մինասյան

timthumb

«Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն անհասկանալի էր համարել Երևանում նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշատախտակ տեղադրելը՝ առաջարկելով Երևանում տեղադրել նաև Քիմ Քարդաշյանի անվան հուշատախտակ, քանի որ նա նույնպես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար:

Գործընկերոջ այս դիտարկմանն արձագանքեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը. «Քիմ Քարդաշյանի հետ ասոցացնելու ձեր ցանկությանը, ասեմ, որ շատ վտանգավոր տեղ եք մտնում, հասկանում եմ, որ տիկին Փոստանջյանը Քիմ Քարդաշյանի հետ նույն հողի վրա է, դուք էլ եք երևի ցանկանում այնտեղ գտնվել: Բայց ձեր դեպքում, հարգելի՛ գործընկերներ, կարող է մի պիտակ կպնել, որից շատ դժվար կլինի ազատվել»,- ընդգծեց նա:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ նկատեց. «Պիտակը ձեռք են բերում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *