ՔԿՀ-ներում պահվող անձանց թիվը նվազել է. Արտակ Զեյնալյան

timthumb (11)

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ:

2018թ հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի առողջապահական բուժհաստատություններ տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը (1380) շուրջ 200-ով ավելի է 2017թ նույն ժամանակահատվածում տեղափոխվածների թվաքանակից (1191), և դա այն դեպքում, երբ 2018թ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական հիմնարկներներում պահվող անձանց թվաքանակը գրեթե 900-ով պակաս է 2017թ-ի նույն ժամանակահատվածում պահված անձանց թվաքանակին:

Ուշադրության է արժանի նաև այն, որ 900-ով պակաս քանակակազմի պայմաններում, 2018թ 9 ամիսների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացածների թիվը (504) կրկին գերազանցում է 2017թ նույն ժամանակահատվածում բուժում ստացածների թվաքանակը (443)»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *