Քոռանամ քո համար…

timthumb (3)

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլ հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ, որը երեկ փաստեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

«Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր, թե հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր՝ քոռանամ ես, հիմա՝ քոռանամ քո համար, որ մի բան ես ասում, իսկ Անվտանգության խորհրդիդ քարտուղարը մեկ այլ բան է ասում։ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։ Հեգնանքով պետք չէ մեզ հետ խոսել։ Մենք ընդդիմություն ենք և սրտացավությունից ելնելով ենք ասում։ Ես փաստերն եմ ասում, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս։ Ես դաստիարակված մարդ եմ ինձ համարում, և երբեք իմ գործընկերների հետ «պլինտուսից ներքև» բանավեճի մեջ չեմ մտնում»,- ասաց նա։

Շարմազանովը, անդրադառնալով վարչապետի՝ ՌԴ ԱԳ նախարարին տված հումորվ պատասխանին, հռետորական հարց տվեց՝ «ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը КВН-ական հումորով պատասխանելով դու լուրջ հավատում ես, որ որ դա դրակա՞ն է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա կամ դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովն ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում, դու գտնում ես, որ դա լա՞վ ազդակ է»։

Շարմազնովը շեշտեց, որ վերջին երկու նախագահների օրոք նման բան չի տեսել։

«Գնում են Եվրոպա, գալիս են ու ասում են՝ ինչո՞ւ մեզ փող չեք տվել, մենք հեղափոխություն ենք արել։ Սվիտալսկու հայտարարությունները տեսանք, չէ՞։ ԱՄՆ դեսպանն էլ ասաց չէ՞, որ լուրջ ներդրումային ծրագիր Միացյալ Նահանգներից չկա։ Այնպես չէ, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ զարգացրել են հարաբերություները, որ մնում է ՌԴ-ի հետ։ Խնդիրը նրանում է, որ այս մարդիկ եկել են ու չունեն հայեցակարգ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը  նաև անդրադարձավ Արցախի հիմնախնդրին․

«Ես համամիտ եմ Դավիթ Շահնազարյանի հետ՝ Փաշինյանը Ղարաբաղի կարգավորման հարցում հայեցակարգ չունի, 0 հայեցակարգ ունի։ Կանգնում-ասում է՝ որ ես գամ, ձեզ հետ կքննարկեմ ու կորոշենք: Ա՛յ, ընկեր ջան, էս ի՞նչ ենք անում, էս հո Նիկոլի թիվը չի՞։ Սա խայտառակություն է, բա կառավարությունն ինչի՞ համար է։ Այսինքն՝ դու պատասխանատվություն չես վերցնո՞ւմ»։

Շարմազանովը վերջում ավելացրեց, որ այն, ինչ եղավ, հեղափոխություն չէր. դա իշխանափոխություն էր, որն արվել է շանտաժի միջոցով։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *