Քուա՛նշ, պարո՛ն դատախազ, քյարփինջը կապուտ

timthumb (2)

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «քուանշ» հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ըստ պատգամավորի՝ իր այս դիրքորոշման պատճառները չորսն են, որոնցից առաջինը Մարտի 1-ի սպանությունների և բոլոր զոհերի գործերի քրեական գործերն են: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քրեական գործերում նշել են, որ մասնակիցները զանգվածային անկարգություն են կատարել, ինչը, սակայն, ապացուցված չէ, և քննություն այդ մասով չի տարվել: «Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտարարել, որ կան տեսանյութեր, որոնցում նկարագրված են սպանության կադրերը, ինչո՞ւ չեն ուսումնասիրվել»:

Հաջորդն, ըստ պատգամավորի, «Սասնա ծռերի» գործն է, որի համար նորից Արթուր Դավթյանին հայտարարեց «քուանշ». ««Սասնա ծռերի» անդամներին զրկում եք իրենց մերձավոր հարազատների հետ տեսակցելու հնարավորությունից: Նշում եք, որ տեսակցությունների դեպքում նրանք կարող են ազդեցություն ունենալ նախաքաննության վրա: Քուա՛նշ, պարո՛ն դատավոր, որովհետև օրենքում նշված է, որ նրանց հետ մերձավոր ազգականները կարող  են տեսնել ծառայողների ներկայությամբ. ի՞նչ է, կարծում եք Ժիրայր Սեֆիլյանի 11 ամյա որդին նրան ատոմային ռո՞ւմբ էր փոխանցելու» : 

Պատգամավորը հաջորդ «քուանշը» հայտարարեց Ալեքսանդր Ղուկասյանի և «Հաց բերողի»գործերով:

«Վերջում ուզում եմ անդրադառնալ Գլխավոր դատախազի այն հայտարարությանը, որ այդ համակարգում կոռուպցիան վերացել է. այստեղ պետք է ասեմ, ոչ թե քուանշ, այլ քյարփինջը կապուտ, պարոն դատախազ»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *