ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով

timthumb (12)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին ամենայն հանվանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով:  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հավանականությամբ մենք կմասնակցենք «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: Մեծ է հավանականությունը, որ այդպես էլ կլինի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել: Չնայած դեռ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, կարծես, որոշում կայացվել, որ «Իմ քայլը» դաշինքը լինի»,— ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին՝ «Ելք»-ի իր գործընկերները կլինե՞ն դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ձևաչափով ենք գնալու»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *