Քրեական հեղինակությունն ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարել. մարզպետ

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 5-ին կայացած  ընտրության արդյունքները բոյկոտում են Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները: Նրանք այսօր վաղ առավոտից փակել են  Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները և համայնքը չհանձնել նորընտիր ղեկավար Արթուր Ստեփանյանին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ասաց, որ հանդիպել է բողոքող բնակիչների հետ և բանակցություններից հետո եկել են համաձայնության. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներից բողոքող բնակիչների հետ հանդիպման արդյունքում ես և պարտված թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, կարողացանք համոզել, որ ճանապարհ փակելն անօրինականություն է և պետք է այն բացել: Ես խոսել եմ բողոքող բնակիչների հետ, փաստորեն, նրանք պահանջում են ոչ միայն չեղարկել ընտրության արդյունքներն, այլ կատարել վարչատարածքային բաժանում և իրենց համայնքն առանձնացնել, ինչն այլևս հնարավոր չէ»,-ասաց Հարություն Սարգսյանը:

Մարզպետը բողոքող շատինցիներին խորհուրդ է տվել բողոքների և անարադարությունների պարագայում մարզպետարան գրավոր դիմում ներկայացնել, որն էլ իր կողմից կարժանանա լուրջ ուսումնասիրության. «Առաջարկել եմ կազմել խումբ, հրավիրել եմ մարզպետարան՝ խնդիրները հասկանալու և դրանց լուծումներ տալու համար: Ի դեպ, նրանց նույնը հորդորեց նաև Շատինի արդեն նախկին ղեկարավարը»,-հավաստիացրեց Սարգսյանը: 

Դիտարկմանը, որ շատինցիների պնդմամբ՝ իրենք չեն ցանկանում նաև, որ իրենց համայնքը ղեկավարի քրեական անցյալ ունեցող մեկն, ինչպիսին համարում են  ՀՀԿ-ական նորընտիր ղեկավար Արթուր Ստեփանյանին, մարզպետը պատասխանեց. «Հակառակ կողմն էլ մյուսի նկատմամբ կարող է նման մեղադրանքներ հնչեցնել: Ինչպե՞ս կարող է քրեական անցյալ ունեցողը համայնք ղեկավարել, չէ՞ որ երկուսն էլ նախկինում համայնքներ են ղեկավարել: Եթե կա հստակ մեղադրանք, թող գրավոր ձևակերպեն և պահանջեն քննություն»,-ասաց նա՝ հավելելով, որ իր և համայնքի բնակիչների հետ հանդպումից հետո կրքերը հանդարտվել են և այս պահին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը բաց է:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *