«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամներն այսօր վերսկսել են իրենց ակցիան Գարեգին Բ-ի հրաժարականի համար:

Ակցիաի մասնակիցները վրաններ են տեղադրել Մայր Աթոռի տարածքում և նշում են, որ իրենց ճամբարն է և իրենք մնալու են այնտեղ:

«Մենք այստեղից չենք գնա մինչև օրվա կաթողիկոսը, ով Գեղարդի կտորն արդեն տվել, օտարել կամ վաճառել է իր կնոջ, երեխայի հոգսերը հոգալու համար, թողնի լուսավորչական գահը, վերադառնա ընտանիք և իր կնոջ ու երեխայի հոգսերը քաշի»,- նշեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ղեկավար Կարեն Պետրոսյանը:

Մանրամասները տեսանյութում: