Օր 11-րդ․ Փաշինյանը Սևանում է

19.thumb

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլարշավ են անում Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։

Քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից, Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան են միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ:  Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր եւ կավարտվի Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

Այս պահին Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակի հասնող աջակիցներով շարունակում է քայլարշավը։ Նրանց են միացել նաև սփյուռքահայեր։

Այսօր քայլարշավի 11-րդ օրն է. նրանք գտնվում են Սևանում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը փնտրում է կամավորներ, ովքեր ապրիլի 13-ի հանրահավաքին կազմակերպչական աջակցություն ցույց կտան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *