Օր 8-րդ․ Ոստիկաններն աջ ու ձախ բերման են ենթարկում քաղաքացիներին

timthumb

Այս պահին լարված իրավիճակ է Երևան—Աբովյան մայրուղու վրա։ Ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկում ցուցարարներին և խոչընդոտում լրագրողների աշխատանքը։

Լարված իրավիճակ է նաև Երևան քաղաքում։

Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս Ազատության պողոտայում գտնվող ցուցարարներին փակել փողոցները։ Կան մեծ թվով բերման ենթարկվածներ:

Նշենք, որ ոստիկանները մեքենաներից իջեցնում են այն վարորդներին, ովքեր միացնում են իրենց մեքենաների շչակները։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *