Ֆիրդուսում իրավիճակը լարված է. շուկան քանդում են

timthumb (4)

Երեւանի Տիգրան Մեծի փողոցում գտնվող` հայտնի Ֆիրդուս թաղամասի շուկայի բնակիչները ստիպված են նորից բողոքի ակցիա իրականացնել: Բնակիչները հայտարարաում են, որ իրենց տները չեն տալու պետությանը, քանի որ իրենց տներում կամ դրան կից տարածքներում առևտուր են անում և օրվա հաց են վաստակում:

«Մեզ առաջարկում են այլ տեղ տեղափոխվել, գնալ այլ տոնավաճառ,  բայց ես չեմ ուզում գնալ այլ շուկա, մինչև իրենց առաջարկելն էլ մենք այդ շուկաների տեղը գիտեինք, մենք չենք գնալու, մեր տներն էլ չենք տալու իրենց»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ներկայացրեց շուկայում կանգնող վաճառականը:

Մարդկանց խաբելով, ուզում են տնից դուրս հանեն, մինչև ե՞րբ. «Մեզ մեր տնից հանում են, տեղը ոչինչ չառաջարկելով: Մենք մեր ընտանիքներն ենք պահում այստեղ առևտուր անելով, իսկ էսօր էլ քաղաքապետարանից եկել-ասում են, որ շուտով պետք է տեղափոխվենք, որովհետև շուկան շատ շուտով քանդում են»,-մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ քաղաքացի:

Նշենք, որ բողոքող քաղաքացիները հայտնեցին, որ բողոքի ակցիան շարունակելու են Կառավարության շենքի մոտ և անհրաժեշտության դեպքում կդիմեն կտրուկ միջոցների:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *