«Ֆլեշի Բարսեղին» պատկանող ողջ գույքի վրա կալանք է դրվել

timthumb

Քննիչի որոշմամբ կալանք է դրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող ողջ գույքի վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում է վնասի չափը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30–ին դատարանում հայտարարեց  «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի  պաշտպան Վահագն Թորոսյանը։ Նա հայտնեց, որ պաշտպանական կողմը պատրաստ է 10 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի գույքի վրա դրված կալանքը հանվի։ Փաստաբանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է խախտվում է իր պաշտպանյալի սեփականության իրավունքը, բացի այդ, վարձակալության, այլ գործարքներ կատարելու, ինչպես նաև  գույքը տնօրինելու հետ կապված խնդիրներ կան։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ վկաների հարցաքննությունից հետո կանդրադառնա միջնորդության քննությանը։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *