IQOS-ի սիրուն տեսքը չծխողների համար գրավիչ լինել չի կարող. «Ֆիլիպ Մորրիս»-ն ամփոփեց կիսամյակը

timthumb

Արդեն վեց ամիս է, ինչ հայաստանյան շուկայում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշյնլ» ընկերության  IQOS նորարարական ապրանքատեսակը։

Օգոստոսի 23-ին ընկերության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայարովան և կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման և ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանն ամփոփեցին անցած վեց ամիսները:

Նրանք անդրադարձ կատարեցին իրենց հարկային վճարումներին՝ նշելով, որ որպես հարկ վճարող՝ իրենց կազմակերպությունն առաջատարներից և առավել պարտաճանաչներից է, ընդ որում՝ նորարարական արտադրանքի մասով էլ, ինչպես սահմանված է օրենքով, վճարում են բոլոր հարկերը՝ ակսցիզային, ավելացված արժեքի, ինչպես նաև մաքսատուրք։ Խոսեցին ապրանքի մրցունակության, հնարավոր ռիսկերի ու առավելությունների, անկախ առողջապահական կառույցների կողմից գիտական գնահատման  և այլնի մասին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը դիտարկում կատարեց՝ մեր երկրում բավականին թրենդային է այս շրջանում IQOS-ի օգտագործումը, այն գուցե և գրավիչ լինի երիտասարդների համար։ Ուստի, արդյոք կա՞ վստահություն, որ այն երիտասարդները, որ ծխող չեն, կսկսեն հետաքրքրվել արտադրանքով և, ի վերջո, ծխող կդառնան.

«Մենք առաջինը մտել ենք Ճապոնիայի շուկա, որն աշխարհի ամենաթրենդային հասարակություններից մեկն է, ամենը ինչ գեղեցիկ է, հանդիսանում է իրենց ձեռքի առարկան: Այդ շուկայի հետազոտությունները բավականին հետաքրքիր էին: Այսպես՝ կատարվել է 4.000 հոգու պանելային հետազոտություն, որից 58 տոկոսը չծխողներ են եղել, և 42 տոկոսը հանդիսանում էին ծխախոտային արտադրանքի օգտագործողներ: Պարզվեց, որ չնչին է այն մարդկանց թիվը, ովքեր երբևիցե ծխող չեն եղել և սկսել են IQOS օգտագործել: Հարցվածներից IQOS-ին անցածների 97.4 տոկոսը ծխողներ են եղել, , 0.4 տոկոսը՝ էլեկտրոնային սիգարետներ օգտագործողներ, 0.4 տոկոսը՝ այլ ծխախոտային արտադրանքի օգտագործողներ, 0.2 տոկոսը՝ այլ ծխվող արտադրանքներ, իսկ 0.2 տոկոսը սիգարներ օգտագործողներ էին»:

Վահե Դանիելյանի խոսքով՝ իրենք կարող են փաստել՝ միայն գեղեցիկ տեսքը գրավիչ չէ չծխողի համար, որովհետև իրեն դուր չի գալիս այդ արտադրանքը, փոխարենը՝ այդ արտադրանքը գրավիչ է լինում ծխողի համար, որին դուր է գալիս համը, տեսքը, և հնարավորություն է տալիս ծխողին անցնել այդ այլընտրանքի:

«Ես միշտ պնդում եմ՝ լավագույն լուծումը ծխելը թողնելն է, բայց եթե դուք չեք ցանկանում թողնել, ապա դուք պետք է ունենաք այլընտրանքային տարբերակ՝ ավելի քիչ վնասակարության պոտենցիալով»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *