Սամվել Կարապետյանը ռուսական «անշարժ գույքի արքաների» առաջատար եռյակում է. Forbes

timthumb (1)

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2019» ցանկը, որում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Առաջին տեղը զբաղեցրել են Киевская площадь ընկերությունը ներկայացնող Զախար Իլիևը և Գոդ Նիսանովը: Ընկերության եկամուտը կազմում է 1 մլրդ 565 մլն դոլար, իսկ երկրորդ տեղում հայտնված ապրանքանիշը Ingka Centres-ն է՝ իր 865 մլն դոլար եկամտով:

Աղբյուրի տվյալներով՝ «Տաշիրին» է պատկանում 818 300 քառ. մետր առևտրային, 61000 գրասենյակային և 48 000 քառ. մետր պահեստային տարածք: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից 2018-ին կազմել է 670 մլն դոլար, որը 20 մլն դոլարով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *