Չինաստանը Թրամփի և Թաիվանի նախագահի զրույցը անվանել է «փոքր սադրանք»

456123Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ու Թաիվանի նախագահ Ցայ Ինվենի հեռախոսազրույցից հետո հույս է  հայտնել, որ Պեկինի ու Վաշինգթոնի հարաբերությունները չեն տուժի, փոխանցում է Reuters–ը։

«Ես հույս ունեմ, որ դա չի փոխի Միացյալ Նահանգների կառավարության կողմից «Միացյալ Չինաստանի» վաղեմի քաղաքականությունը»,- ասել է Չինաստանի ԱԳ ղեկավարը։

Բացի դրանից նախարարը Թրամփի ու Ինվենի զրույցը անվանել է «փոքր սադրանք»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *