«Յունայթեդ»-ը չեմպիոնի իրական հավակնորդ է. Գվարդիոլա

%d5%a3%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%b8%d5%ac%d5%a1«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Անգլիայի առաջնության չեմպիոնական պայքարին և նշել, որ Մոուրինյուի թիմը չեմպիոնության իրական հավակնորդներից մեկն է:

«Մինչև «Մանչեսթեր Սիթի»-ի գալը գիտեի՝ շատ թիմեր են հավակնելու Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսին: Չնայած Չեմպիոնների լիգայի խաղերի մեծ քանակին, այժմ «Մանչեսթեր Սիթիին» չեմպիոնության հավակնորդների թվում է «Լիվերպուլի», «Չելսի»-ի, «Արսենալ»-ի, «Տոտենհեմ»-ի հետ: Եվ իհարկե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջին ժամանակներս բարելավել է իր խաղը և արդեն ԱՊԼ-ի չեմպիոնի իրական հավակնորդ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *