Սերժ Սարգսյանը վերընտրվեց

%d5%bd%d5%a5%d6%80%d5%aaՔիչ առաջ ՀՀԿ 16-րդ համագումարում միաձայն քվեարկությամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ հաշվի առնելով ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կողմից ստացված առաջարկները, ինչպես նաև ՀՀ նախագահի քաղաքական հարուստ փորձը՝ Հանրապետական կուսակցության անդամները որոշել են առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Որպես համագումարի պատվիրակ, առաջարկում եմ Սերժ Ազատի Սարգսյանին գրանցել որպես ՀՀԿ թեկնածու»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը: Նախագահի թեկնածուի այլ առաջարկներ չեղան:

ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ բաց քվեարկությամբ ՀՀԿ նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Սերժ Սարգսյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *