Սահակաշվիլին քաղաքական ապագա չունի Ուկրաինայում. Սոզար Սուբարի

sahakashviliՄիխաիլ Սահակաշվիլին, ով նոյեմբերի 7-ին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին, սնանկացած քաղաքական գործիչ է: Այս կարծիքը հայտնել է Վրաստանի հարկադիր վերաբնակների, փախստականների եւ նրանց տարաբնակեցման գործերի նախարար Սոզար Սուբարին:

«Սահակաշվիլին ինքը լավ գիտեր, որ Ուկրաինայում ինքը քաղաքական ապագա չունի, ուստի նա իր բոլոր հաշվարկները կառուցում էր Վրաստանի խորհրդարանի հոկտեմբերյան ընտրությունների արդյունքների վրա: Այժմ նա տեսավ, որ վերջնականապես սնանկացել է որպես քաղաքական գործիչ»,-ասել է Սուբարին թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սահակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարել է նոյեմբերի 7-ին՝ իր որոշումը բացատրելով կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինությամբ այն պայմաններում, երբ դրան մեղսակից են պետության առաջին դեմքերը:

Ուկրաինայի կառավարությունում դեռեւս չեն ստացել պաշտոնաթողության վերաբերյալ Սահակաշվիլիի դիմումը: Սակայն, ինչպես հայտնել է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը, «նախարարների կաբինետը պատրաստ ք այն համաձայնեցնել», երբ այն ստացվի: Այնուհետեւ պաշտոնաթողությունը պետք է ընդունի նախագահը, բացառված չք, որ այդ հրամանագիրը նա կստորագրի նոյեմբերի 9-ին, երբ վերադառնա Սլովակիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *