Սահակաշվիլու համբերության «Վերջին կաթիլը». Ինչու՞ է նրան հիասթափեցրել Պոռոշենկոն

saakashvili-down-2Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին բացատրել է, թե հատկապես ինչով է իրեն հիասթափեցրել նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այս մասին նա գրել է The New York Times–ում՝ իր սյունակում։

Նա Վրաստանում իր իննամյա նախագահության  փորձը համեմատել է Ուկրաինայում իր հետ տեղի ունեցածի հետ։

«Ինչպես պարոն Շեվարդնաձեի դեպքում, Պորոշենկոյի դեպքում էլ ես շատ հիասթափված էի, որ նա ունակ չէ հասկանալ, թե ինչքան անկայուն է ստեղծված ստատուս քվոն։ Ուկրաինային պետք են իրական փոփոխությունենր, այլ ոչ թե դրանց նմանակումը»,- ասել է նա։

Սահակաշվիլու խոսքով ինքը փորձել է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ապարդյուն։ «Վերջին կաթիլը» դարձել էր  ուկրաինացի չինովնիկների էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը, որոնցից պարզ էր դարձել, որ այն չինովնիկները, որոնց հետ ինքն աշխատում էր, իրականում «ներքնակների տակ» միլիոններ էին թաքցնում։ Նահանգապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրությունը Սահակաշվիլին բացատրել էր նրանով, որ երկրի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ Նա նաեւ ասել էր, որ Պորոշենկոյի ու Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իրարից ոչնչով չեն տարբերվում։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ստորագրել էր Սահակաշվիլու հրաժարականի դիմումը՝ նրան ազատելով ոչ միայն Օդեսայի նահանգապետի, այլեւ իր խորհրդականի պաշտոնից։ Մի քանի օր հետո էլ Սահակաշվիլին իր Facebook –ում հայտնել էր, որ Պորոշենկոն ուզում է դատարանի միջոցով իրեն զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից ու իբրեւ համապատասխան հանձնարարություն է տվել Ռադային։ Սակայն Ռադան հերքել է Սահակաշվիլու այս հայտարարությունը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *