Արքայազն Հարին անձամբ է զբաղվելու իր սիրեցյալի պաշտպանությամբ

LONDON, ENGLAND - MARCH 16:  Prince Harry attends a briefing by MapAction to learn more about the charity's response to the recent Nepal earthquakes, ahead of his tour to the country later this month on March 16, 2016 in London, United Kingdom.  (Photo by Anthony Harvey/Getty Images)

LONDON, ENGLAND — MARCH 16: Prince Harry attends a briefing by MapAction to learn more about the charity’s response to the recent Nepal earthquakes, ahead of his tour to the country later this month on March 16, 2016 in London, United Kingdom. (Photo by Anthony Harvey/Getty Images)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին պատրաստվում է անձամբ Սքոթլենդ-Յարդի պաշտոնաթող աշխատակիցներից պահակախումբ վարձել իր սիրեցյալի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի համար, որը ֆոտոթղթակիցների մեծ ուշադրությունից տհաճություններ է ունենում իրենց հարաբերությունների սկսվելուց ի վեր: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտնել է Evening Standard թերթը:

Բանն այն է, որ 35-ամյա Մարքլին թղթակիցներն արդեն նկատել են Քենսինգթոնյան պալատի դարպասների մոտ, որտեղ ապրում է Հարին. նա նաեւ պապարացիների տեսադաշտում էր հայտնվել, երբ գնումներ էր կատարում թագավորական ընտանիքի նստավայրից ոչ հեռու գտնվող խանութներում:

Թղթակիցները դերասանուհուն հետապնդում են նաեւ նրա հայրենիքում՝ ԱՄՆ-ում:

Հրատարակության տեղեկացված աղբյուրը հաստատել է, որ արքայազնի երկյուղների կապակցությամբ «բանակցություններ են սկսվել այդ հարցի շուրջ»:

Արքայազն Հարին անցած շաբաթ հայտարարել է, որ անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:

Հարին ասել է, թե «խորապես հիասթափված է այն բանից, որ չի կարող պաշտպանել նրան», ընդգծելով, որ ամերիկացի դերասանուհու մայրը բախվել է «թղթակիցների եւ լուսանկարիչների կողմից անօրինականորեն իր տուն թափանցելու փորձերին»:

Արքայազն Հարին 2004 թվականից մինչեւ 2009 թվականը հինգ տարի հանդիպել է Չելսի Դեյվի հետ: Նրանց բաժանվելուց հետո բրիտանական գահի ժառանգորդների շարքում հինգերորդը համարվող արքայազնը 2012 թվականին սկսեց հարաբերություններ հաստատել անգլիացի դերասանուհի Քրեսիդ Բոնասի հետ, սակայն 2014 թվականին նրանք դադարեցրեցին կապը: Վերջին շաբաթներին բրիտանական եւ ամերիկյան մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ 32-ամյա Հարին այս տարվա օգոստոսից սկսել է հանդիպել Մեգան Մարքլի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *